Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա կրակած անձը ֆիքսվել է ցուցահանդեսում գտնված լրագրողների տեսախցիկների կողմից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում մասնակցել է Կամչատկայի հետ կապված ցուցադրությանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել։ Այդ ընթացքում մի երիտասարդ մտել է ցուցահանդես, որպես ոստիկան ներկայացել, ապա հետեւից մոտենալով դեսպանին՝ կրակել։ Այնուհետ նա դուրս է հանել ներկաներին՝ բղավելով, որ առանց մեռնելու դուրս չի գա սրահից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանների հետ փոխհրաձգության հետեւանքով զինված անձը սպանվել է։
Անդրեյ Կառլովը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։





































