Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի մահվան մասին տեղեկությունը։ Կարլովը մահացել է Անկարայում մահափորձի ժամանակ ստացած հրազենային վիրավորումներից, հայտնում է Lenta–ն։
Զախարովային խոսքով Մոսկվան տեղի ունեցածը որակում է ահաբեկչություն։ «Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հարցը ներկայացվելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանը»,- հայտնել է Զախարովան։





























