Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհների խաչմերուկում գտնվող «Սեզամ» ավտոգազալցակայանի տարածքից գողացել են Գեղամ Մ.-ի դրամապանակը՝ 47.000 դրամով, փաստաթղթով եւ բանկային քարտերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 53-ամյա Լիդիա Տ.-ն, որը հրավիրվել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Գողոնը վերցված է:

Կատարվում է հետաքննություն: