Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար էին բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան եւ անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներից տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, մոտոցիկլետի վարորդը՝ 80-ամյա Անդրանիկ Էկմեկչյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: