Բեռլինում ոստիկանությունը ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել եւս մեկ մարդու, հանցագործը դեռեւս ազատության մեջ է, հայտում է Bild–ը։

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը վիրավոր է, քանի որ բեռնատարի վարորդի խցիկում համապատասխան ԴՆԹ նմուշներ է գտել։ Այդ կապակցությամբ իրավապահները խուզարկում են Բեռլինի եւ Բրանդենբուրգի հիվանդանոցները։

Ավելի վաղ ձերբակալված կասկածյալը, որը Պակիստանի քաղաքացի է, ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառներից մեկը, որի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 48 մարդ։ Reuters-ի տեղեկություններով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ–ը։