Գերմանական Bild պարբերականը հրապարակել է Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողի լուսանկարը։
Խոսքը, ենթադրաբար, Թունիսի քաղաքացի Անիս Ա.–ի մասին է, որը կարող է մի քանի անձնագիր ունենալ։ Հավանաբար նա 21-23 տարեկան է։
Տղամարդը հայտնի է ոստիկանությանը, նրան նախկինում մեղադրում էին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, սակայն չէին կարողացել ձերբակալել։ Պաշտոնապես այս տեղեկությունները դեռեւս չեն հաստատել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառներից մեկը, որի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 48 մարդ։ Reuters-ի տեղեկություններով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ–ը