Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ապրասիձե կլանին ոչնչացնելու կոչ է արել, որը, փաստորեն, վերահսկում է լեռնային Սվանեթիան։ Սեպտեմբերի 3-ին «Radisson SAS Iveria» հյուրանոցի բացման ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ անձամբ է այդ ցեղը ոչնչացնելու հրաման տվել։
"Սվանեթիայում հատուկ գործողությունները շարունակվելու են, քանի որ մենք ցանկանում ենք այդ տարածաշրջանը ազատել հանցագործներից եւ այնտեղ զարգացնել միջազգային զբոսաշրջությունը։
Միխեիլ Սահակաշվիլին արդեն մի քանի տարի է ինչ պատերազմում է Ապրասիձե կլանի հետ։ 2004թ-ի մարտին, նա ասել էր, որ իր հրամանով հատուկ նշանակության ստորաբաժանումները Սվանեթիայում հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում, պաշտոնական տվյալներով, սպանվել էին Ապրասիձե ընտանիքի 2 անդամ, իսկ կլանի գլուխը եւ իր 2 որդիները ձերբակալվել էին։ Սահակաշվիլին վստահեցնում է, որ Ապրասիձե կլանը ստեղծել է սեփական բանակ, որը ահաբեկում է տարածաշրջանը։




























