Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղից ապրանքները կարելի է ազատ արտահանել եւ՛ ԵՏՄ, եւ՛ ԵՄ։ Այս մասին դեկտեմբերի 21-ին՝ հայ–իրանական ֆորումի ժամանակ, ասել է տնտեսական զարգացան եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ դա նշանակում է, որ այստեղ արտադրված ապրանքները կարող են արտահանվել ԵՏՄ երկրներ, առանց որեւէ մաքսային ընթացակարգի։ Դրա հետ մեկտեղ Հայաստանից ապրանքների համար հեշտացվում է ԵՄ շուկաներ հասանելիությունը։ GSP+ ռեժիմով Հայաստանից ապրանքները կարող են արտահանվել ԵՄ զրոյական կամ իջեցված մաքսային տուրքերով։ «Եթե դուք այստեղ արտադրություն հիմնեք, ապա կարող եք օգտվել այդ բոլոր առավելություններից»,– ասել է Մելքոնյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հայաստանում իրանական ընկերությունները կարող են օգտվել ԵՏՄ եւս մի առավելությունից։ Նրանք կարող են հումք ու վառելիք գնել ԵՏՄ երկրներից, առանց արտահանման տուրքի։ «Հայաստանում ձեր արտադրության համար դուք կարող եք օգտագործել, օրինակ, ռուսական նավթամթերքը կամ անտառափայտը, առանց այդ տուրքի»,– պարզաբանեց Մելքոնյանը։





























