ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արփինե Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ներկայիս համագործակցությունը, ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա եւ դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա բազմակողմ համագործակցությունը եւ դրա շարունակականության հույս հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը եւ քննարկել փոխայցեր կազմակերպելու հնարավորությունները:




























