Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն այցելել է Charite համալսարանական համալիրի «Վիրխով» կլինիկա, որտեղ են գտնվում Բեռլինի ահաբեկչության հետաւանքով տուժածները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գաուկի խոսքով՝ ինքը զրուցել է երեք հիվանդների հետ, որոնցից երկուսը կին են։ Նրանք ծանր վնասվածքներ են ստացել եւ վիրահատության են ենթարկվելու։
«Ես նրանց խնդրեցի օգնել բժիշկներին եւ համոզված լինել, որ անպայման կառողջանան»,- ասել է Գաուկը, որը քաղաքական կարիերան սկսելուց առաջ լութերական քահանա է եղել։