Հունգարիայի ՆԳ նախարար Շանդոր Պինտերը հրամայել է երկրի բոլոր ուժային ստորաբաժանումները ծառայության ուժեղացված ռեժիմի բերել Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է М-1 հեռուստաալիքը։

ՆԳՆ որոշմամբ՝ Բուդապեշտ է բերվել զրահատեխնիկա, որը զբաղեցրել է մայրաքաղաքում առանցքային դիրքերը՝ խոշոր առեւտրի կենտրոնների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ գլխավոր սուրբծննդյան տոնավաճառի մոտ։ Ոստիկանական ստորաբաժանումների ուժեղացման համար ուղարկել են նաեւ Հունգարիայի հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցներին։

Ինչպես հայտարարել է ոստիկանության գլխավոր կոմիսարիատի պետ Կարոլ Պապը, ուժայինները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ուժեղացման համար Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո։