ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու է Հիլարի Քլինթոնը պարտվել ընտրություններում։
Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ ընտրիչների կոլեգիայի ձայները ստանալը շատ ավելի բարդ է, քան ընտրողների ձայները ստանալը։ «Հիլարին կենտրոնացել էր սխալ նահանգների վրա»,- ասել է նա։ Թրամփի կարծիքով, ինքը շատ ավելի լավ լավ արդյունք կգրանցեր, եթե հաղթանակը որոշվեր ընտրողների ձայներով։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ հաղթանակի համար ավելի շատ գումար է ծախսել, քան Քլինթոնն իր պարտության համար։





























