Ճապոնիայի կառավարությունը Չինաստանի հետ շարունակվող տարածքային վեճերի եւ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի ֆոնին հավանություն է տվել հաջորդ ֆինանսական տարվա ռեկորդային պաշտպանական բյուջեի նախագծին։
Պաշտպանական միջոցների ծավալը կկազմի 5.13 տրլն իեն՝ 43.6 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի բյուջեն կազմում է 830 մլրդ դոլար, հայտնում է BBC–ն։
Նոր բյուջեն ուժի մեջ է մտնում եկող ֆինանսական տարվանից՝ 2017-ի ապրիլի 1-ից։ Խորհրդարանը դեռ պետք է հավանություն տա այս նախագծին։





























