Գերմանիայի իշխանությունները մինչեւ 2016-ի նոյեմբերի վերջը երկրից վտարել են 23 750 միգրանտի, հայտում է Die Welt–ը՝ վկայակոչելով ՆԳՆ–ին։
ՆԳՆ տեղեկություններով՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը որոշում է կայացվել փոխհատուցում վճարել 51 243 մարդու, որոնք համաձայնել են ինքնակամ լքել Գերմանիան։ 2015 թվականին նման դիմումների թիվը կազմում էր 35000։
Գերմանիայից կամավոր եւ հարկադիր հեռանալոի գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան նոր փախստականների ընդունումը, նշում է թերթը։





























