Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի շուրջ սկանդալի հետաքննության անկախ հանձնաժողովը մտադիր է դիմել գերմանացի գործընկերներին օգնության խնդրանքով։ «Ռյոնհապ» գործակալության տվյալներով՝ հարավկորեական դատախազությունը մտադիր է դիմում ուղարկել նախագահի ընկերուհի Ցոյ Սուն Սիլի դստերը՝ 20-ամյա Չոն Յու Ռային արտահանձնելու հարցով եւ սկսել նրա անձնագրի լուծարման գործընթացը։
Գերմանական կողմն իր հերթին հաստատել է իր պատրաստակամությունը աջակցել հետաքննությանը, եթե պաշտոնական դիմում ստանա, սակայն նշել է, որ իրենք դեռեւս չգիտեն, թե որտեղ է գտնվում Չոն Յու Ռան։ Բացի այդ, քննիչները մտադիր են ստուգումներ անցկացնել Ֆրանկֆուրտում Ցոյ Սուն Սիլին պատկանող ընկերությունում։





























