Տղամարդկանց ուղեղը կանանց ուղեղից շուտ է ծերանում, նման եզրակացություն են արել մի խումբ գիտնականներ, հայտնում է «Միր 24»-ը։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 18-80 տարեկան կամավոր տղամարդկանց ու կանանց մասնակցությամբ։ Ստացված տվյալների վերլուծությունից հետո գիտնականները հայտնել են, որ տղամարդկանց ուղեղի հյուսվածքները ավելի շուտ են մաշվում, քանի որ այդ բաժնում արյան շրջանառության արագությունը կրկնակի ցածր է։

Այսպիսով հետազոտողների կարծիքով կանայք հասուն տարիքում ավելի երկար են պահպանում ուղեղի բարձր ակտիվությունը, քան տղամարդիկ։

ՄԻնչ այդ Բաքի անվան ծերացման հետազոտությունների ինստիտուտի գիտնականները տեսակետ էին հայտնել, որ չափավոր քաղցը օգնում է լավացնել ուղեղի գործառույթները ու ընդհանուր առմամբ հնարավորություն տալիս, որ նյարդային համակարգը մի քիչ հանգստանա ու խնայի ուժերը։

Միջատների մասնակցությամբ արված փորձը ցուց էր տվել, որ սննդարար նյութերի պակասի դեպքում նվազում էր միջատների ուղեղի նեյրոմեդիատորների մակարդակը, նաեւ՝  օրգանիզմի էներգիայի ընդհանուր ծախսը։ Ըստ գիտնականների, ժամանակ առ ժամանակ նյարդային համակարգին նման «ընդմիջումներ» տալն օգտակար է։