Բեռլինում իրագործված ահաբեկչությունից հետո Բավարիայի ՆԳ նախարարը դարձյալ կոչ է արել փախստականների համար տարանցման գոտիներ ստեղծել: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Passauer Neuen Presse-ի հետ հարցազրույցում Յոախիմ Խերմանը հայտարարել է, որ ԵՄ երկրներ մեկնելուց առաջ պետք է մանրակրկիտ ստուգել յուրաքանչյուր փախստականի անձը՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Նրանց, ովքեր սահմանն արդեն հատել են, պետք է կրկնակի ստուգել», ասել է նա՝ ընդգծելով, որ Բավարիան արդեն խստացրել է սահմանապահ հսկողությունը:
«Մեզ մոտ ժամանող շատերը սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը: Մենք պարտավոր ենք այն նվազագույնի հասցնել եւ հաստատել այն անձանց ինքնությունը, ովքեր փախստականի կարգավիճակ են հայցում: Անթույլատրելի է, որ կասկածյալը մի քանի անուն ունենա, մի քանի ծննդավայր եւ ծննդյան ամսաթիվ: Դա իրավական պետության համար անթույլատրելի է»,- հայտարարել է Խերմանը:





























