ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին հանրաքվեն կկազմակերպվի  կես տարվա ընթացքում, եթե նախագահական ընտրություններում հաղթի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ քաղաքական գործիչը։

«Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ես ֆրանսիացիներին ասել եմ, որ եթե նրանք ինձ ընտրեն, ես անհապաղ կմեկնեմ Բրյուսել, որպեսզի բանակցություններ սկսեմ մեր ինքնիշխանության վերականգնման հարցով։ Իսկ իմ ընտրվելու դեպքում կես տարի անց հանրաքվե կկազմակերպենք»,– ասել է Լե Պենը։

«Ազգային ճակատի» առաջնորդը կարծում է, որ եթե ԵՄ–ն չգնա զիջումների, իսկ Բրյուսելի հետ բանակցությունները արդյունք չտան, Ֆրանսիան պիտի լքի Եվրամիությունը։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ եթե Ֆրանսիան լքի ԵՄ–ն, անմիջապես կսկսի փլուզվել։