Բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող խմբի 4 անդամներն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, դատապարտվել են 20, 12, 24 եւ 16 տարվա ազատազրկման:

Խմբի անդամ Ռաֆայել Հարոյանը  դատապարտվեց 20, Կարեն Վարդանյանը 24, Հայկ Կոջոյանը 16, Տիգրան Հովհաննիսյանը 12տարի  6 ամիս տարվա ազատազրկման:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 222-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմի կատարվող հարձակումներին մասնակցելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ ավազակություն, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առողջությանը ծանր վնաս պատճառելով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ ավազակություն, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով: