Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային Նոր տարուն փափուկ խաղալիք աքլոր է նվիրել եւ դրա դիմաց ստացել Նիկկոլո Մաքիավելիի աշխատությունների հավաքածուն, հայտնում է Բելառուսական առաջին ալիքը։

«Բելառուսի նախագահը Ուկրաինայի երկրորդ նախագահին 2017-ի խորհրդանիշ աքլոր է նվիրել։ Լեոնիդ Կուչման իր ընկերոջը իտալացի մտավորական Նիկոլո Մաքիավելիի աշխատանքների հավաքածուն է նվիրեկ»,– հայտնում է հեռուստաընկերությունը։