Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական, Լիբերալների եւ Կոմունիստական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորների անտեսման ֆոնին միայն Դեմոկրատական կուսակցության խմբակցության աջակցությամբ սոցիալիստ Իգոր Դոդոնը երդվել է որպես Մոլդովայի նախագահ, փոխանցում է Moldnews-ը:  
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին Հանրապետության պալատում
Հիշեցնենք, որ  Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական, Լիբերալների եւ Կոմունիստական կուսակցությունների խմբակցությունների պատգամավորները դեկտեմբերի 23-ին հայտարարել էին, որ չեն մասնակցելու այսօր ծրագրված Մոլդովայի նախագահի պաշտոնում Իգոր Դոդոնի երդմնակալության արարողությանը:
Այսպիսով, արարողությանը մասնակցել է միայն Սոցիալիստների կուսակցության խմբակցությունը, որի թեկնածուն է Դոդոնը, եւ Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, որը վերահսկվում է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից: