Եգիպտոսի Կուբեթ էլ-Խավա դամբարանադաշտի տարածքում հին պատ է հայտնաբերվել: Հնագիտական գտածոյի մասին հայտնել է International Buisiness Times պորտալը: Ասուանի եւ Նուբիի հնագիտական շրջանների հնությունների բաժնի տնօրեն Նասր Սալամը գտածոն «ցնցող» է համարել: 
Դամբարանադաշտում աշխատող հնագետները հին պատ են հայտնաբերել, որի վերին մասում հետիոտնային ճանապարհ է եղել: Գիտնականների ենթադրությամբ՝  պատը պահպանում է դամբարանները, որոնք ավելի խորն են տեղակայված: Մասնագետների գնահատմամբ՝ պատը կառուցվել է  մ.թ.ա. 2278–2184 թվականներին:
Կուբեթ էլ-Խավա դամբարանադաշտը հնագետների համար չափազանց նշանակալից է, քանի որ այս տարածքում են գտնվում Հին (մ.թ.ա. 2700–2180 թվականներ) եւ Միջին (մ.թ.ա. 2040–1783 թվականներ) թագավորությունների ժամանակների պաշտոնյաների ժայռափոր դամբարանները: