Ադրբեջանը նոյեմբերին վաճառել է ոսկու պաշարներից 2.97 տոննա կամ 11.89 տոկոսը։ Report–ի փոխանցմամբ այդ մասին ասված է ԱՄՀ զեկույցում։
Դրա համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրի ոսկու պաշարները կրճատվել են մինչեւ 22.015 տոննա։ ԱՄՀ տվյալներով՝ հոկտեմբերին Ադրբեջանը 4.2 տոննա ոսկի է վաճառել։
Նշենք, որ Ադրբեջանի պետական նավթային ֆոնի զեկույցի համաձայն՝ սեպտեմբերին ոսկու պաշարները կազմում էին 30.170 տոննա։ ԱՄՀ–ն այդ նույն ժամանակահատվածի համար նշում է 29.182 տոննա։





























