Ազատամարտիկների դաշինքը բոլոր ուժերի հետ պայմանավորվածություն ունի՝ երբ կմիանան, դաշինքը կսատարի այդ միավորված ուժին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշինքի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
«Առանձին-առանձին իրենց դրել են հերոսի տեղ, ում հետ խոսում ես, ասում են՝ համարյա 20-30 տեղ կվերցնեն, բայց միայն մի կուսակցությունով ոինչ դուրս չի գա․․․Դաշինքը լսում է բոլորին, կհասկանանք ուղին ուըստ այդմ կորոշենք, ոչ թե մենակ մի կուսակցության հետ, այլ բոլորի հետ էլ հանդիպում կլինի»,-ասաց նա:
Մելքոնյանն ընդգծեց, որ մինչեւ այժմ չի հասկացել՝ որն է անդավաճան ընդդիմությունը, որը դավաճանող։
«Ինձ թվում է, որ եթե մեկն ասում է՝ ես ընդդիմություն եմ, պիտի համոզվենք՝ արդյոք ընդդիմություն է, թե չէ։ Միայն մի կուսակցությունով ոչինչ դուրս չի գա, պիտի միանան։ Մենք էլ կսատարենք նրանց, ովքեր ժողովրդին կմիանան ու մենակ կմտածեն ժողովրդի մասին, ոչ մանդատի, ոչ էլ այլ բանի։ Պիտի միանան ու մի խնդիր դնեն իրենց առջեւ՝ իշխանափոխություն»։





























