Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները 3 միկրոնից պակաս բարձրության վրա կրեմնիումի երկօքսիդի մասնիկներից ձնեմարդ են պատրաստել, գրում է Gazeta–ն։
Գիտնականները իրար վրա կրեմնիումի երկօքսիդի 3 «գնդակ» են դրել՝ յուրաքանչյուրը 0.9 միկրոն չափով։ Ձնեմարդու ձեռքերն ու քիթը պլատինից են։ Նրան հնարավոր է տեսնել միայն էլեկտրոնային մանրադիտակով։ Դրա չափը տասնյակ անգամ փոքր է մարդու մազի հաստությունից։ Այսօրվա դրությամբ դա ամենափոքր կերպարն է։
Մարդու օրգանիզմում կրեմնիումի երկօքսիդ կա բոլոր հյուսվածքներում։ Այն կարեւոր դեր է խաղում կոլագենի ձեւավորման համար։





























