Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել Ազգային անվտանգության նախարարության սկանդալային գործով։
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ ԱԱՆ բարձրաստիճան պաշտոնյաները շանտաժի են ենթարկել 168 մարդու, որոնցից ընդհանուր առմամբ 18.4 մլն մանաթ են վերցրել, ինչպես նաեւ մեծաքանակ զարդեր եւ անշարժ գույք։
2004-2015 թվականներին ԱԱՆ բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ գաղտնի զբաղվել մարդկանց մասին տեղեկություններ հավաքելով, որոնք կոմերցիոն, անձնական եւ ընտանեկան գաղտնիք են եղել։
Ըստ առկա տեղեկությունների՝ բարձրաստիճան պաշտոնյաները շանտաժի են ենթարկել իրենց զոհերին վարկաբեկող տեսագրությունների միջոցով։





























