«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»  եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։

Այս պահի դրությամբ դաշինքը ներկայացնում է երեք ուժ, սակայն կողմերը չեն բացառում, որ այն կարող է ընդլայնվել։