Հետազոտությունը ցույց է տվել, որ թե կանայք, թե տղամարդիկ նախընտրում են իրենց կյանքը կապել մարդկանց հետ, որոնք անցյալում երկուսից շատ զուգընկեր չեն ունեցել, հայտնում է Informing–ը։

Տղամարդիկ չեն ուզում լուրջ հարաբերություններ կառուցել մի կնոջ հետ, որը նախկինում ավելի քան վեց սեռական զուգընկեր է ունեցել։ Տղամարդկանց մեծ մասը նշել է, որ կցանկանար կնոջ կյանքում առաջին տղամարդը լինել ։

Նույնը վերաբերում է նաեւ կանանց, որոնք հարուստ սեռական փորձով տղամարդուն հուսալի չեն համարում ։

Հետազոտությանը մասնակցել է մինչեւ 35 տարեկան 188 մարդ։

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հարցման մասնակիցները մեծամասամբ չէին համապատասխանում իրենց իսկ նշած ցանկություններին՝ կանանց կյանքում ավելի քան 5 զուգընկեր էր եղել, իսկ տղամարդկանց կյանքում՝ ավելի քան 8։