Ֆիլիպինների ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել երկրում թմրադեղերի առեւտրի դեմ արշավի ամենածավալուն գործողության արդյունքում, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը։
Գործակալության տվյալներով գործողության ընթացքում իշխանությունները առգրավել են 560 կգ մետամֆետամին, ինչը 110 կգ-ով շատ է, քան 2015-ին առգրավվածը։
Ոստիկանության խոսքով, ձերբակալումները կատարվել են այն տանը, որտեղ գտել էին թմրադեղերը։ Նրանցից երեքը ֆիլիպինցիներ էին, իսկ մնացածը ամենայն հավանականությամբ Չինաստանից են կամ Թաիվանից։
Գործակալության տվյալներով, չինացիները Ֆիլիպիններ են ժամանաում որպես մետամֆետամինի արտադրության «պատրաստողներ» ու «քիմիկոսներ», իսկ մետամֆետամինի գինը կտրուկ ավելացել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի սկսած արշավից հետո։
Մայիսին ընտրված Դուտերտեն լայնածավալ պայքար է ձեռնարկել երկրում թմրադեղեր վաճառողների ու օգտագործողների դեմ, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ երկրում այս ընթացքում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Համաշխարհային հասարակայնությունը բազմիցս քննադատել է Դուտերտեի պայքարի մեթոդները։





























