Հասարակություն

Լուսանկարիչը ճգնավոր-հնդկացիների ցեղ է հայտնաբերել Ամազոնկայի անտառում (ֆոտո)

Google նախընտրելի դարձնել
Լուսանկարիչը ճգնավոր-հնդկացիների ցեղ է հայտնաբերել Ամազոնկայի անտառում (ֆոտո)

Բրազիլացի լուսանկարիչ Ռիկարդո Ստուկերտը կարողացել է լուսանկարել ամազոնյան ցեղախմբին, որը խուսափում է արտաքին աշխարհի հետ շփումներից, հայտնում է The Guardian–ը։

Լուսանկարները արվել են բրազիլական Ակրի նահանգում ՝ Պերուի հետ սահմանին, ընդ որում պատահաբար։ Ուղղաթիռը, որի մեջ Ռիկարդո Սթուկերտն էր, հորդ անձրեւի պատճառով փոխել էր ուղղությունը ու հայտնվել այն տարածքի վերեւում, որտեղ ապրում են հնդկացիները։

Գիտնականների գնահատականով, այդ ցեղախմբում մոտ 300 մարդ կա։ Նրանք որսորդությամբ ուի ձկնորսությամբ են զբաղվում, բանան աճեցնում ու գետնանույշ։ Թե ինչպես է կոչվում այս ցեղախումբը՝ գիտնականներին հայտնի չէ։

«Նրանք երբեք չեն հաղորդակցվել որեւէ մեկի հետ ու մենք պատկերացում չունենք, թե ինչ լեզվով են նրանք խոսում»,- ասել է Բարզիլիայի բնիկ ժողովուրդների հարցերով փորձագետ Խոսե Կարլոս Մեյրելլեսը։

Б
 
 

Հասանելի է

русский

Տեղադրություն

YouTube

Նմանատիպ հոդվածներ

Կարդացեք նաև