Սինգապուրի իշխանությունները խստացրել են վիզային պահանջները մինչեւ 30-31 տարեկան կին զբոսաշրջիկների նկատմամբ։ Այս մասին ասվում է «Ասիայի երկրների վիզային կենտրոն» գործակալության կայքում, հայտնում է Lenta–ն։

Նշված է, որ այս որոշումը կայացվել է քաղաք-պետության տարածքում երիտասարդ կին զբոսաշրջիկների ապօրինի գործողությունների հաճախացած դեպքերի կապակցությամբ։ Թե ինչ իրավախախտումների մասին է խոսքը՝ չեն նշում։

Այսուհետ երիտասարդ կին զբոսաշրջիկներից պահանջելու են տեղեկություններ Սինգապուրում նրանց ծրագրերի, ուղեւորոթյան ժամկետների ու մոտավոր բյուջեի մասին։ Նաեւ տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի, զբաղեցրած պաշտոնի ու արձակուրդի մասին։

Իսկ եթե կինը չի աշխատում՝ ապա պետք է ներկայացնի տեղեկանք բանկից ՝ իր հաշվի մասին։ Այս կանոնների կապակցությամբ վիզաների ձեւակերպման ժամկետները կարող են երկարել։

Բացի դրանց այսուհետ Սինգապուր ժամանող ու այնտեղից մեկնող բոլոր զբոսաշրջիկներից մատնահետք են վերցնելու հենց օդանավակայանում։