Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել 19-ամյա Ռաֆայել Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն:

Նախապատրաստվում են նյութեր: