Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 23-ին  բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ին «Կրպակ» սուպերմարկետի մոտ մի կնոջից 7 մլն դրամ հափշտակելու մեջ կասկածվող երկրորդ անձին՝ 26-ամյա Ա. Աղաջանյանին:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակչց  հափշտակություն կատարելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս դեպքով օրեր առաջ  բերման էր ենթարկվել եւս մեկ կասկածյալ: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետից դեկտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման էին ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Վ.-ին, որը  կասկածվում էր իր ընկերոջ հետ «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակչց  հափշտակություն կատարելու համար։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։