Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ինքնասպանության փորձ կատարած 35-ամյա կնոջ երեխան ծնված օրվանից առողջական խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սոթքի գյուղապետարանից: Մեզ հետ զրույցում գյուղապետարանից տեղեկացրին, որ երեխան 1.5 տարեկան է եւ առողջական խնդիրների պատճառով հաճախ են դիմում բժիշկների:

«Մի քանի ամիս առաջ էլ սկրեպ էր կուլ տվել, մինչեւ հիմա չգիտեին, կոկրդին տենց մնացել էր, բժշկի են տարել ու բժիշկներն են հայտնաբերել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարեւանները կանխել են 35-ամյա կնոջ ինքնասպանությունը: Կինը կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն, նրան տեսել է ամուսինը եւ հարեւաններին օգնության կանչել: Թե ինչն է եղել կնոջ նման քայլի գնալու պատճառը դեռ պարզ չէ:

Ինքնասպանության փորձ կատարած կինն ունի երկու անչափահաս երեխա: