Գյուղնախարարի պաշտոնն ինձ համար անսպասելի էր: Դեկտեմբերի 24-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է համալրել իշխող ՀՀԿ-ի շարքերը, նա պատասխանել է, որ կյանքում ամեն ինչ չէ, որ ծրագրվածի համաձայն է տեղի ունենում:
«Լինում են նաեւ անսպասելի բաներ, եւ ո՛չ միշտ տհաճ: Նախարարի պորտֆելն ինձ համար անսպասելի էր»,- հավելել է նա:
Հարցին, որքանո՞վ է հասցրել ուսումնասիրել Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը (որին ՀՀԿ-ն հռչակել է իր գաղափարախոսության ոգեշնչողը), Առաքելյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ իմաստ ունի, որպեսսզի գյուղնախարարը պատասխանի այդ հարցին, չեմ կարծում, որ այստեղ քննություն պետք է տամ: Ինչ վերաբերում է որպես նախարար իմ աշխատանքին. եթե գոհ կլինեն, կշարունակեմ աշխատել, եթե ոչ՝ չեմ շարունակի»:





























