Վանո Սիրադեղյանի գործի շրջանակում ցմահ ազատազրկված Արմեն-Տեր Սահակյանը շարունակում է հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Էմին Բեգլարյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն 24 օր է հացադուլի մեջ է: Նա նշեց, որ իր պաշտպանյալը թույլ է զգում, նրան ոչ մի պաշտոնատար անձ չի այցելել, ոչ էլ բժիշկներ:
Փաստաբանը նշեց, որ Արմեն Տեր-Սահակյանը մտադիր է դիմել նաեւ ջրադուլի:
Արմեն Տեր-Սահակյանը հացադուլով պահանջում է պայմանական վաղաժամկետ ազատում եւ հանդիպում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 18 տարի:





























