2017-ի հուլիսից Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունն ուզում է արգելել սերտիֆիկացված սպանդանոցներից դուրս անասունների մորթը։ Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նրա խոսքով, դա անհրաժեշտ է մսի սանիտարիայի, հետևաբար սպառողների առողջության համար։ Ժամանակակից պայմաններին համապատասխանող սպանդանոցներ կան Հայաստանի 10 մարզերից 6-ում։ Դրանք չկան Գեղարքունիքում , Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում։ «Այնպես որ այնտեղ ենք հրավիրում ներդրողներին»,- հավելել է Առաքելյանը։





























