Չինաստանի Շանդուն նահանգում ճայթուկների եւ հրատեխնիկայի անօրինական պահեստում պայթյունից 5 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միջադեպը տեղի է ունեցել Դեչենի շրջանի գյուղերից մեկում։

Հրատեխնիկան ապօրինի էր պահվում, պահեստի սեփականատերը ձերբակալվել է։