Երկու մարդ զոհվել է, 16 մարդ վնասվածքներ ստացել, եւս 6 մարդ անհետ կորել է պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսում գտնվող Տանշան քաղաքի Ֆենժուն շրջանի Յանցզիհե գյուղի ապօրինի պիրոտեխնիկական արհեստանոցում: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է գյուղի Գաո անունով բնակչին, ում կասկածում են պիրոտեխնիկայի ապօրինի արտադրության եւ պահելու մեջ: Ողբերգության պահին, երկու զոհվածներից բացի, պայթյունի վայրում են եղել եւս 6 մարդիկ: Տունը, որտեղ պայթյունը որոտացել է, փլատակների է վերածվել: Պայթյունից տուժել են նաեւ հարեւան տասնյակ շինություններ: Միջադեպի շրջանում բնակվող մարդիկ տարհանվել են: Շարունակվում են պայթյունի հետեւանքների վերացման աշխատանքները:





























