ՀԱՊԿ անդամ երկրները հիացած չեն Հայաստանի հավանական հաջողություններից։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի եւ քաղաքական հարցերի» գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ «Հատկապես, երբ խոստացած կամ արդեն վաճառած զենքը Հայաստան հասավ, կարելի է ասել որոշակի ուշացումով։ ՀԱՊԿ շրջանակում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում մեր արդարացի սպասումները դեռ չեն իրականացել։ Դա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկրները հիացած չեն Հայաստանի հավանական հաջողություններից»,– ընդգծեց Կիրո Մանոյանը։