ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Տարվա ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են բիզնեսի եւ հաշվապահների հանրության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչները: Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը. «Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել: Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետեւաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»: Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձեւաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային եւ մաքսային ոլորտներում: «Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային եւ մաքսային գործընթացները պարզեցվել են, եւ դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հատկապես առանձնացրել է ՊԵԿ նախագահի հետեւողականության շնորհիվ ստուգումների արդյունքում թերացումներ չհայտնաբերելու դեպքում վճարման ենթակա լրացուցիչ գումարներ չառաջադրելու կարեւորությունը. «Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ եւ ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում եւ լուծվում»: