Մոսկվայում ճանաչվել է ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով առաջի զոհի մարմինը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական շրջանակներում իր աղբյուրին:

«Մոսկվայում, որտեղ այսօր առավոտյան վայրէջք կատարեց ինքնաթիռի (Տու-154-ի) կործանման ժամանակ զոհվածների մարմիններով առաջին օդանավը, սկսվել է ճանաչման գործընթացը: Ճանաչվել է աղետի առաջին զոհը»,- ասել է նա:

Աղբյուրը չի հայտնել ճանաչված զոհի անունը: Տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: