ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան-Օձուն, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները եւ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, եւ առկա է մառախուղ:

Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում եւ Երեւան, Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Դիլիջան-Իջեւան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», եւ Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: