Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, 33-ամյա Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային եւ բանկային քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Մաթեւոս Հ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթեւոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: