Ստամբուլի դատարանում դեկտեմբերի 27-ին սկսվել է առաջին խոշոր դատավարությունը 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձի գործով։ Ամբաստանյալների նստարանին ոստիկանության 29 սպաներ են, որոնց մեծ մասը մեղադրվում է ապստամբներին դիմադրելու հրամանին չենթարկվելու մեջ։ Բացի դրանից նրանց մեղադրում են մյուս ոստիկաններին ու հասարակ քաղաքացիներին ՝ ապստամբությանը չդիմադրելու կոչ անելու մեջ, հայտնում է DW–ը։
Ամբաստանյալների մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, մնացածին՝ 8-15 տարվա ազատազրկում։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող 47 ամբաստանյալների գործով դատավարությունը կսկսվի 2017-ի փետրվարի վերջին։





























