Կոլումբիայի խորհրդարանի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունել են «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (FARC) մարտիկների համաներման մասին օրենքը։ Նախագահ Խուան Սանտոսը Twitter–ում այդ քայլը խաղաղության կոնսոլիդացման առաջին քայլ է անվանել, փոխանցում է DW–ն։
Սենատում օրենքի օգտին քվեարկել են 102 պատգամավորներից 69-ը։ Ավելի վաղ օրինագիծը հավանություն էր ստացել Ներկայացուցիչների պալատում։ Օրենքը իրավական բազա է գցում FARC անդամներին հասարակության մեջ ինտեգրելու համար։ Համաներումը չի վերաբերում մարդկանց նկատմամբ զանգվածային ջարդեր, բռնաբարություններ եւ առեւանգումներ իրականացրած գրոհայիններին։ Նրանք պատասխան են տալու հատուկ տրիբունալի առաջ։





























