Հայաստանում նպաստների նշանակման համար բժշկասոցիալական փորձաքննությունը կհանձնարարվի մասնավոր հիվանդանոցներին: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ պետության նպատակը պետական նպաստներ նշանակելիս կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելն է, որպեսզի դրանց նշանակմանը երրորդ կողմ չմասնակցի: