Աշխատունակ մեծահասակները պետք է նպաստներին քիչ հասանելիություն ունենան: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ Սոցապահովության ծառայությունը անապահովության գործակիցը (դրանով իսկ նաեւ նպաստի հնարավորությունները – խմբ.) կնվազեցնի առողջ աշխատունակ մարդկանց համար: «Մենք ցանկանում ենք, որ առաջին հերթին իրենք չցանկանան նպաստ ստանալ եւ աշխատանք փնտրեն: Նպաստ ստանալու համար նրանք պետք է առնվազն գրանցվեն որպես աշխատանք փնտրող: Այլապես մենք նկատի կունենանք, որ նրանք չհայտարարագրված եկամուտներ ունեն»,- նշեց Ասատրյանը: