Վերաքննիչ դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հետաձգել է շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի շահերի պաշտպանի բողոքը: Վահան Շիրխանյանի պաշտպանն իր բողոքով պահանջում է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել էր, որ Վահան Շիրխանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:

Գործն արդեն դատարանում է, սակայն Վահան Շիրխանյանը նիստին ներկա չէր, առողջական վիճակը թույլ չէր տվել` ներկայանալ դատական նիստին: