Նոր տարին նշում են ամբողջ աշխարհում, բայց մենք հաճախ ենք մտածում, թե երբ եւ ինչպես են սկսել նշել մեր սիրելի տոնը։
Համարվում է, որ Նոր տարվա մասին ամենավաղ գրառումներն արվել են Միջագետքում մ.թ.ա. մոտ 2000 թվականին։ Այն ժամանակ տոնն իրականում նշում էին գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի կեսին, քանի որ դա համարվում էր այն ժամանակվա օրացույցով նոր տարվա սկիզբը, հայտնում է News.mic–ը։
History.com–ը հայտնում է, որ հին Միջագետքում ծիսակարգեր էին կատարում, տոնում էին Մարդուկ երկնքի աստծու կրոնական հաղթանակը ծովային աստվածուհի Թիամատի նկատմամբ, թագադրում էին նոր արքայի կամ նախկինին թույլ էին տալիս շարունակել կառավարումը։
Ինչու՞ ենք Նոր տարին նշում հունվարին
Նոր տարին միշտ չէին հունվարին տոնում։ Հին հռոմեական օրացույցը նախկինում կազմվում էր լուսնի ցիկլով, իսկ Նոր տարին սկսվում էր մարտին։ Աստղագետ Սոզիգենը Հուլիոս Կեսարին համոզեց հետեւել արեւային տարուն եւ մ.թ.ա 46 թվականին Նոր տարին սկսեցին նշել հունվարից։
Ո՞ր երկրներում են հանգստանում Նոր տարուն
Ամանորի նախօրեին հանգստանում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆիլիպինները, Լատվիան (բնականաբար այդ օրը հանգստյան օր է համարվում ԱՊՀ երկրներում), իսկ օրինակ՝ Ճապոնիայում այդ օրը կառավարական տոն է։ Սակայն երկրների մեծ մասի համար այդ օրը աշխատանքային է։





























